Երևանի Պուշկինի փողոցի 38 հասցեում ներկայումս կանգուն է երևանաբնակ գործարարներ Աֆրիկյանների ևս մի գեղեցիկ շենք' Առաքել Աֆրիկյանի առանձնատունը: 20-դ դարասկզբին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից կառուցված այս շենքը նույնպես շատ արտահայտիչ է' և առաջին հերթին իր յուրօրինակ զարդաքանդակներով:

 

 

Հայտնի է, որ 1918-20 թթ. այս տանն է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի հերոս Մովսես Սիլիկյանը, որի վերաբերյալ շենքի պատին տեղադրված է համապատասխան հուշատախտակ: 1921 թ. այս շենքը ազգայնացվել է, իսկ հետագայում այստեղ է տեղակայված եղել Երևանի Ցուցադրական դպրոցը:

 

 

Եվ նորից այս առումով վերհիշենք Դրեզդեն և Վրոցլավ քաղաքների դասական օրինակը: Պատերազմից ամբողջովին ավերված այդ եվրոպական քաղաքների հին կենտրոնները տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում նույնությամբ վերականգվեցին, այսինքն' ամեն ինչ արվեց, որպիսի պահպանվի քաղաքների պատմական հիշողությունը, այլ ոչ' հակառակը:

 

Ռուբեն Շուխյան