Քաղաքում մի նորմալ խաղահրապարակ կամ այգի չկա երեխաների համար: Շենքերի բակերում կամ մեքենաներն են կայանում, կամ էնպիսի խաղահրապարակներն են, որոնք անգամ մեծերի համար են վտանգավոր:
Դրա համար էլ երեխաներին ծնողները համակարգչով են զբաղեցնում, ինչը բնավ առողջությանն օգտակար չէ՝ ոչ հոգեբանորեն, ոչ ֆիզիկապես:

 


Բակերը վերցրել են մեր ձեռքից, դրանք լցրել անիմաստ, անճաշակ շինություններով, Երևանի ավերումն սկսվել է հենց բակերը բռնազավթելուց, հետո տարածվել այգիներով, փողոցներով, տներով:
Ավելի բարեկարգ Երևանը դարձել է ավելի բետոնե պատ, որտեղ մենք մեզ մեր քաղաքում չենք զգում:
Ես Երևանում կարոտում եմ Երևանը՝ մեր քաղաքը....

 

 

Վանե Ազատյան