Պրոցեսը սկսվեց. Իրաքում ու Սիրիայում Սունիստան է ստեղծվում, արդեն սունիների պաշտոնական ներկայացչություն է բացվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում' Սիրիայի քրդերի: Պրոցեսը զուգահեռ է գնում: Իսլամական Պետության դեմ իրականում ոչ ոք չի պայքարում, ոչ էլ նավթային աշտարակներին են կպնում, այսինքն ինֆրաստրուկտուրան պահում են: Հաջորդ փուլում իսլամիստներին կփոխարինեն չափավորները, որոնց և պաշտոնապես կճանաչեն բոլորը, դրա համար դեր կկատարեն Սադամի համախոհները:

 

Սիրիայի քրդերը ինքնավարությունը թուրքիայի քրդերի ինքնավարության առաջին քայլն է լինելու: Թուրքիայի վիճակը վատ է, Էրդողանը որ ընկնի, քաոս կարող է ստեղծվել ու արդյունքում քրդերը ինքնավարության համար կպայքարեն:

 

Նախիջևանը մնում է օդում կախված, երևի իրանցիները զորք մտցնեն Նախիջևան ու երկաթուղին սկսի աշխատել: Հայաստանն ու Վրաստանը քրդերի համար կարող են դառնալ կյանքի ճանապարհ.....: Թվում է, որ ֆանտաստիկա է, բայց արագացել են գործընթացները ...

 

Ստեփան Դանիելյան