Պարույր Սևակ: Քաղվածքներ
1. Խոստանում եմ.
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար,
Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:
2. Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը:
3. Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում: Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը:
4. Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
5. Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած' շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել:
6. Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից:
7. Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:
8. Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:
9. Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ։