Ընդամենը երկու օր առաջ 9 ժամ բանակցություններից հետո Սիրիայի մասին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը Ռուսաստանի, ԱՄՆ֊ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և, երևի թե, սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված այլ պետությունների ղեկավարներն անիրական են համարում։

 


Քիչ առաջ Մյունխենում ավարտվեց մի հետաքրքիր քննարկում, որի մասնակիցները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերն ու Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը մի բոլ քննադատություններ շռայլեցին միմյանց հանդեպ։ Մինչ այդ էլ Ջոն Քերրին նույն ոգով հանդես եկավ։ Համադրելով նրանց խոսքն ու ներկայացված մոտեցումները՝ վստահ կարելի է ասել, որ նույն Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններից միայն հումանիտար օգնություն հասցնելու մասին կետը կարող է կյանքի կոչվել։ Մնացած ամեն ինչը, ցավոք, խիստ անիրատեսական է։

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան