Հիմա օ գլավնոմ:
Վաղը Վալենիտի տոնն է, ու իհարկե մեծ քննարկման է արժանանալու «Սուրբ Սարգիս» թե «Վալենտին», որ տոնը պետք է նշեն իսկական հայ սիրահարները՞:
Նախ սկսեմ նրանից, որ եթե դուք իսկական սիրահար զույգ եք (կապ չունի հայ, թե պարսիկ), ապա ամեն ձեր հանդիպումը տոն է, ամեն ձեր օրը դուք ինքներդ կարաք տոնի վերածեք ու ընդհանրապես պետք չի առիթ լինի, որ ձեր սիրելիին նվեր մատուցեք ու կապ չունի, թե էտ նվերը ինչ արժեք ունի, քանի որ ձեր սիրելիի համար ձեր տված նվերը միշտ էլ անգին է ու հակառակը:
Շարունակելով ասեմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, որ տոնը նշշի, ավելին ասեմ՝ յուրաքանչյուր զույգ իրանք ենք որոշում, թե ոնց ապրեն իրանց տրված կյանքը, ամեն մարդ յուրովի է պատկերացնում, ամեն մարդ յուրովի է բավարարվում ու յուրովի է հաճույք ստանում իր սիրելիից:
Պետք չի վիճել, որ տոնն է ամենահայեցին, քանի որ խիստ կասկածում եմ, որ մեր սիրահար զույգերը ամեն ինչ անում են հայեցի ու ամեն արարքի մեջ հիմք է հանդիսանում հայկական ավանդույթները ու հայկական մենթալիտետը (կոնկրետ էս մի քանի տարվա մասին է խոսքը ու կոնկրետ հիմիկվա «սիրահար զույգ» հասկացողության մասին):
Կյանքը շատ կարճ է, որպեսզի թողնելով սիրելիիդ հետ ամեն վարկյանը վայելելու բերկրանքը, ժամանակ ծախսես, թե որ օրն է ավելի ճիշտ իր հետ նշելու համար:
Սիրեք, եղեք սիրված, վայելեք, ապրեք սիրով պարուրված, իսկ մնացածը մանրուքներ են, որոնք յուրաքանչյուրը յուրովի է փորձում լուծել, յուրովի լուծում կստանա ու չարժե էտ ամենի վրա ժամանակ ծախսել:
Անկախ Հայաստան