Շախմատի ակումբային թիմերի 2015/2016թթ Իրանի սուպերլիգայի 14-րդ առաջնությանը (Andishmandan Cup) 12թիմեր էին մասնակցում: Վերջիններիս կազմերում ընդգրկված իրանցի 62շախմատիստների հետ միասին ստւոգատեսում հանդես եկան նաև ՀՀ –ից, Վրաստանից, Լիտվայից ու Ադրբեջանից հրավիրված 1-ական գրոսմայստերներ:

 


Փետրվարի 8-11-ը տեղի ունենցան առաջնության 5-11-րդ տուրերի հանդիպումները:
<Սայպա> թիմի կազմում առաջնությանը մասնակցեց նաև տղամարդկանց 2009թ ՀՀ չեմպիոն Արման Փաշիկյանը: Հայ գրոսմայստերն, ով հանդես եկավ իր թիմի 1-ին խաղատախտակի վրա առանց պարտության անցկացրեց ողջ մրցաշարը, մասնակցեց իր թիմի 8 հանդիպումների, որոնցում վաստակեց 5,5 միավոր (3հաղթանակ, 5ոչ-ոքի):Նա մեծապես նպասեց թիմային՝ 17, անհատական՝29 միավորով <Սայպային> հռչակվելու Իրանի չեմպիոն:

 


Արծաթե մեդալակիր դարձավ Թավրիզի <Շահարդարին>, որը թիմային՝ 15 , և անհատական՝28 միավոր էր վաստակել: Բրոնզե պարգևին արժացավ իր ակտիվում թիմային ՝ 15 ,անհատական ՝26 միավոր գրանցած Լորեստանի < Ռահ և Շահրսազին>:


Արամ Ուգուջյան