Ավստրալացի գործարար Քլայվ Փալմերի Blue Star Line նավաշինական ընկերությունը սկսել է հայտնի «Տիտանիկի» նոր տարբերակի կառուցման աշխատանքները:

 

Այս հիասքանչ նավը, որն Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտանիկի» ճշգրիտ կրկնօրինակն է, իր առաջին ուղևորությունը կկատարի 2018թ.:

 

Նավը կունենա նույն նախագիծն ու ներքին հարդարանքը, ինչ «Տիտանիկը»։ Անվտանգության տեսանկյունից «Տիտանիկ-2»-ը կլինի շատ ավելի ապահով։ Այն կկշռի 40.000 տոննա ու կտեղավորի 2.435 ուղևորի, նաև անձնակազմի 900 անդամ:

 

 

Ըստ նախնական հաշվարկների՝ նավի կառուցումը կարժենա 600-900 մլն դոլար։


Ստորև Ձեզ ենք ներկայացնում «Տիտանիկ-2»-ի լուսանկարները: