Կռիսական խորհուրդներ նոր ամուսնացող աղջիկներին
-սկեսուրին մամա ասեք մինչև երեխեքի ծնվելը, հետո տատիկ էլ է նորմալ
-չամուսնացած, անգամ ամուսնացած տալին, տեգորը հետներդ կաֆե-մաֆե մի տարեք, իրենք տանն էլ զբաղմունք կգնեն
- հնարավորինս պայքարեք առանձին ապրելու համար, ծնողների հետը թողեք վերջին վարյատ, հիշեք, որ ինչքան էլ շքեղ տուն ունենան, ասեն, որ դա իրենց տղայինն է, մեկ է, կես դար պիտի անցնի, որ դառնա ձերը
- գոնե առաջին տարին քիթներդ մի խոթեք ոչթազահարսային գործերի՝ կլադովկա հավաքելու, պղինձ շփելու, ղազանով տոլմա փաթաթելու, բրդալվացման, զակատատանջահարային գործերի մեջ:
- հենց սկզբից ասեք, որ երեխաների անունները դուք եք դնելու, մանավանդ, երբ շատ հարգված պապի անունը Պետյա է
-Երբ ձեզ դուր չեկող բան են ասում, մի լռեք, հույս ունենալով, որ էլ չեն ասի, քանի կարգին չեք հակաճառել, հա ասելու են
- 100 տոկոս ճիշտ լինելու դեպքում,երբ բոլորը միասին են, մի վիճեք, հատ- հատ աշխատեք, բացահայտ պայքար չգնալով
- վատ մի եղեք այն հարազատների հետ, որոնց հետ այդ պահին ընտանիքը լավ չի, բայց լավ էլ մի եղեք, աշխատեք հեռու մնալ
- սովորեցրեք, որ նվերի արժեքը կարևոր չի, բայց նվերը խիստ կարևոր է ու հեչ պարտադիր չի, որ քրոջն ու մորն էլ դառնա պարտադիր
- ու ամենակարևորը՝ եթե ծնողները գտնում են, որ տղան ձեզ հարմար չի, մինչև շաաաատ մեծ զգացմունք չլինի,չամուսնանաք
Քրիստինե Բեժանյան