Աշակերտական գրքերի բազմազանությունից ու քանակից վնաս չկա, մանավանդ երբ խոսքը գնում է որակյալ գրքերի մասին, որակյալ և’ ձևով, և’ բովանդակությամբ: Բայց դրա մասին չի, որ ուզում եմ խոսել, չնայած կարելի է ամեն գրքում էլ վրիպումներ գտնել: Հարցը դա չի ...
Մասնագետները գտնում են, որ պետք է մինչև 3-րդ դասարանի աշակերտների պայուսակը կշռի 2.0-2.5 կգ, իսկ դրանից հետո մինչև 5.0 կգ: Այս տարվա հունվարին մի քանի անգամ դասերի հետաձգումը բերեց 14 աշխատանքային օրվա լրացման հարց: Նախարարը դրանից 5-ը կրճատեց գարնանային արձակուրդների հաշվին, մնաց 9 օր, որը օրական 6 ժամով հավասար է 54 դասաժամի, դա բերել է օրական 1 ժամ դասաժամի ավելացման:
Հիմա երեխաների դպրոցական պայուսակը կշռում է մոտ 7.0 կգ, որը դարձել է լուրջ մտահոգության պատճառ: Կարծում եմ կարելի էր ամառվա երկու շաբաթվա հաշվին կազմակերպել ու հարցը փակել: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ոչ բոլոր երեխաներն են իրենց ընտանիքը սպասարկող ծառայողական մեքենաներով հաճախում դպրոց:
Արմեն Գրիգորյան