«Ժառանգություն» կուսակցության Վայոց Ձորի մարզի համակարգող նախագահ Նարինե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությանը ու միացել է ««Հայկական վերածննդին»: Նարինեի այս քայլին են միացել նաև մի քանի կուսակցականներ ևս:
Հետաքրքիր որոշում է:

 


Նախ այն պատճառով որ միացել են նոր կազմավորվող կամ վերաձևավորվող ուժին, և երկրորդ, որ Նարինեն և այդ կուսակցականները իրենց չեն պատկերացնում առանց կուսակցական պատկանելության: Ինչևէ, սա այլ խոսակցության թեմա է:

 


Վայոց ձորի համակարգողի քայլը կլինի վարակիչ, թե ոչ, «Ժառանգության» շարքերի նոսրացումը լայն թափ կստանա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց, այն որ մենք այսօր ընդդիմադիր դաշտում ունենք ընդդիմության դեֆիցիտ, փաստ է:

 

Վահագն Սարոյան