Մատչելի էներգիայի արտադրության ծավալների մեծացումը ունի ստրատեգիական նշանակություն: Էլեկտրակայանների հիշյալ տեսակների թվին են պատկանում բնակլիմայական պայմանների օգտագործմամբ աշխատող հողմային էլեկտրակայանները: Այսօր արդեն ՀՀ-ում գործում է երկու այդպիսի կայան:
Վերը նշված կայաններից մեկը տեղակայված է Քաջարան քաղաքի մերձակայքում: Վերջինս կոչվում է «Արաց» և 2015 թվականի մարտին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա է ստացել, իսկ ցանցին միացել է ամռանը: Կայանի հզորությունը մեծ չէ՝ 285կՎտ, սակայն փաստը, որ հանրապետությունում ևս մեկ հողմակայան է գործարկվել, արդեն ուրախալի է: Հատկանշական է, որ այն կառուցվել է ներդրողների սեփական միջոցներով:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջին հողմային էլեկտրակայանը՝ 2.64ՄՎտ հզորությամբ «Լոռի 1»-ը, բացվել է 2005 թվականին, Իրանի կառավարության տրամադրած դրամաշնորհային միջոցներով:
Նարեկ Սարգսյան