Պատմական առեղծված. Լուսանկարում Հին Ջուղայի գերեզմանոցն է, որտեղ մի քանի հազար խաչքար կար (ցավոք բարբարոսաբար ոչնչացվել է մեր օրերում, ադրբեջանցիների ձեռքով)։ Հին Ջուղայի առևտրական ու արհեստավոր բնակչության մի մասը եկել էր Անիից և անգամ ավանդաբար ասվում էր, որ Ջուղա - Ճուղա, նշանակում է, որ այն ,,Անիի ճյուղն ա,, (Ճուղա)։ 1604-ին Շահ Աբասը ջուղայեցիներին գաղթեցրեց Սպահան, հիմնվեց Նոր Ջուղան (դրա համար ենք նախկինը Հին Ջուղա կոչում)։

 

Բայց առեղծվածը հետևյալն է. Եթե սա անեցիների՝ Արաքսի ափին հաստատված սերունդների գերեզմանոցն է, ապա որտե՞ղ է բուն Անիի գերեզմանոցը։ Բանն այն է, որ Անիի շրջակայքի ուսումնասիրությունների ժամանակ որևէ մեծ գերեզմանոց չի հայտնաբերվել, մինչդեռ 50-ից 100 հազար բնակիչ ունեցող ու հինգ դարյա կենսագործունեությամբ քաղաքը պիտի բավական մեծ գերեզմանոց ունեցած լիներ։

 

 

Կարեն Մաթևոսյան