Մեր խնդիրների աղբյուրը նաև նրանում է, որ մենք ունենք նման անլուրջ վերաբերմունք մեր կրթության ոլորտի նկատմամբ: Ասում են ԿԳՆ նախարարին փոխում են ու նրա փոխարեն նորն է գալու: Անկախ դրա քաղաքական էֆեկտից, քաղաքացին տուժելու է: Նոր նախարարը փորձելու է բերել նոր կրթական մոտեցումներ, նոր թիմ, նոր գերծելաոճ, որի ադապտացման համար նորից կծախսվեն ռեսուրսներ, ժամանակ, նյարդեր:

 


Այս ամենի արդյունքում, չնայսծ քաղաքական ուժը կբավարարի իր քաղաքական ախորժակը և կվերահաստատի իր քաղաքական դիրքերը, սակայն ոլորտը որևէ կերպ չի շահի, քանի որ զարգանալու համար պետք է կարողանա' նախ մարսել նախորդ կրթական բարեփոխումները, ապա նոր կարողանա ադապտացվել նոր իրողություններին:
Ի դեպ, նոր նախարարը գործնական արդյունք դժվար էլ հասցնի ցույց տալ, քանզի մինչ նոր ընտրություններ եղած ժամանակն էլ բավարար չի:

 

Ալեն Ղևոնդյան