Հնդկաստան արտահանել մեր մարմնավաճառներին՝ որպես մարդասիրական բեռ

Հնդկաստանը վերջին շրջանում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների շուրջ բարձրացած աղմուկից հետո շարունակում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվել: Այնտեղ գրանցվել է խմբակային բռնաբարության հերթական դեպքը: Այս անգամ զոհը շվեցարուհի զբոսաշրջիկ է եղել: Ինչպես հայտնում է AFP-ն, շվեցարուհի զբոսաշրջիկը կենտրոնական Հնդկաստանում գտնվող աղքատ Մադյա Փրադեշ շրջանում հարձակման է ենթարկվել 7-8 տղամարդու կողմից այն պահին, երբ հեծանիվով զբոսնում էր ամուսնու հետ: Կնոջը բռնաբարել են, իսկ զույգի մոտից գողացել բոլոր թանկարժեք զարդերը: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: