Երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտը գյուղատնտեսությունն է: Ճյուղում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղականով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչն անհնար է առանց պետական աջակցության:

 


Վերջին տարիներին գարու ցանքատարածության ավելացումը և արտադրության ծավալի աճը պայմանավորված են գարնանացան գարու արտադրության զարգացման 4 ծրագրերով, որոնցով Հայաստան է ներկրվել 5 հազար 639 տոննա գարնանացան գարու՝ առաջին, Գյումրու սելեկցիոն կայանից գնվել 420 տոննա էլիտային վերարտադրության սերմացու: Բացառություն չէ նաև 2016 թվականը:

 


Կառավարության ս.թ. փետրվարի 4- ի նիստում հաստատված ծրագրի համաձայն արտերկրից ներկրվելու է 1 հազար 457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության և 188 տոննա կորնգանի սերմացու, տեղական սերմնարտադրողից գնվելու է 100 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով հատկացվելու են հողօգտագործողներին:

 


Բացի այդ, բաշխվելու է 2015թ. գարնանացանի համար ներկրված, սակայն հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված և պահեստավորված 32 հազար 256 տոննա առվույտի սերմացուն: Գարնանացան գարու սերմացուի 1 կգ- ն հատկացվելու է 130, առվույտինը՝ 1500, կորնգանինը՝370 դրամով, ինչն ավելի էժան է, քան պետության ձեռք բերածը:

 


Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ -պետական աջակցությամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործան նախադրյալների ստեղծում, -ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորության ստեղծում, ագրոպարենային ոլորտի աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, երկրի ագրոպարենային համակարգի կայուն իրավիճակի ձևավորման նախադրյալների ստեղծում, ցանքատարածության և համախառն բերքի ծավալի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացում, տնտեսական աճի ապահովում:
Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուի դիմաց վճարված գումարը նպատակաուղղվելու է հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալի ավելացմանը:

 

 

Տնտեսական անկյուն