The Wall Street Journali և Heritage Foundation-ի նոր հրապարակված տնտեսության ազատականության ինդեքսի համաձայն Հայաստանն իր ազատություններով առաջ է անցել Բելգիայից:
Անկեղծ ասած, ես հավատում եմ այս ինդեքսի իսկությանը՝ թերևս մի փոքր խմբագրման անհրաժեշտությամբ: Եթե դու հաջողացնես Հայաստանի առաջին 20 պաշտանյաների բարեկամը, մանկության ընկերը կամ համագյուղացի լինել, քո առջև այնպիսի տնտեսական ազատություններ կբացվեն, որ եվրոպական ուզածդ երկրի ցանկացած բիզնեսմեն նույնիսկ երազում համարձակություն չի ունենա տեսնել:
Այնպես որ, ժամանակն է, որ իրենք մեզ ինտեգրվեն, ինչ ենք ընկել հետևներից: