Սիրահայերի համար փոխանցված գումարները «Երեւան Սիթի»-ի չեքերի վերածելով պետությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր համար ազատ շուկա, մրցակցություն եւ այլ թիթիզ բառերը գոյություն չունեն ու մրցակցության սկզբունքի թիվ 1 խախտողը ինքն է: Եւ չեն էլ գիտակցում, որ բոլոր տնտեսվարողների /տվյալ դեպքում' ներդրում կատարած ու առեւտրի կետեր եւ կենտրոններ ստեղծած/ համար հավասար պայմաններ ապահովելը ոչ միայն պետության պարտականությունն է, այլեւ դրա խախտումը հանցագործություն է: Մարդիկ, այդ թվում սիրիահայերը, իրավունք ունեն իրենք որոշելու, թե որ խանութից ու բուդկայից են առեւտուր անելու եւ այդ գումարները ում գրպանն են ուղարկելու: Իշխանությունը չէ, որ պետք է նրանց ցույց տա Սամվել Ալեքսանյանի գրպանը: Ողբամ այսպիսի իշխանության համար, որի աչքը այդ 100.000 դոլարի վրա է ու ամեն մի ստորություն անում է այն եւս գրպանելու համար: Ավելի ազնիվ կլնի Սամվել Ալեքսանյանի համար համահայկական մարաթոն անցկացնելն ու մուրացկանություն անելը: Կարծես, սրանց միակ գործը ամեն օր Սահմանադրության հոդվածների վրայով վազելն է: