Ընդհանրապես կանխատեսում, վերլուծություն անելը անշնորհակալ գործ է, բայց Հայաստանում կրկնակի անգամ, անգամ տեղեկություն տալն է անշնորհակալ գործ, բայց դե մի քանի բան կասեմ։
Ամիսներ առաջ ասել էի, որ դոլարը դրամի նկատմամբ պետք է արժևորվեր, բայց ժամանակը ցույց տվեց, որ ԿԲ-ի կողմից դրամի կուրսի կայունությունը պահպանվում էր։ Քանի որ աշխարհում դոլարը կայուն կերպով արժևորվում էր, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Արդեն մի քանի օր է դրամի արժեզրկում է նկատվում, ԿԲ-ն որոշեց աստիճանաբար արժեզրկել դրամի կուրսը հետագայում խուսափելով շոկային ցնցումներից (հիշենք 2014 Դեկտեմերը)։ Արհեստականորեն դրամի կայունությունը պահելը տնտեսության համար կարող է վատ հետևանքների հանգեցնել՝ արտահանմանը խաթարող հանգամանք է։
Դոլարը շարունակվելու է արժևորվել աշխարհում այնքան ժամանակ, օրինակ՝ մինչև դոլարի էմիսիայի կատարումը (կախված չափերից), վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը (ներկայում 0.5% է)։
Brent տեսակի նավթը այսօր $35 սահմաներում է, նավթի արժևորումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատմամբ, նաև կանխատեսվում է Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) միջև հանդիպում, որտեղ պետք է քննարկվի արդյունահանման ծավալների կրճատում՝ 5%-ով։
Գոռ Մարկոսյան