ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ
… Երբ ես երեխա էի, սուրբ գրքի մեջ ոչ մի անձնավորության ճակատագիր այնքան խղճուկ չէր թվացել, որքան Նոյինը, որը ջրհեղեղի պատճառով փակված էր մնացել տապանում: Ավելի ուշ ես հաճախակի էի հիվանդանում և շատ օրեր ստիպված էի անցկացնել : Եվ ես հասկացա, որ Նոյը աշխարհը ամենալավ ձևով կարողացել է տեսնել տապանից, չնայած այն բանին, որ փակված էր այնտեղ, իսկ երկրագնդում խավարն էր իշխում…
Յուրաքանչյուր նոր օրվա շեմին ես ավելի ու ավելի քիչ եմ գնահատում բանականությունը: Յուրաքանչյուր նոր օր ես ավելի ու ավելի պարզորեն եմ տեսնում, որ գրողը միայն նրանից դուրս կարող է իր տպավորություններից ինչ-որ բան ընկալել: Այն, ինչ անցյալ անվան տակ մեզ է վերադարձնում բանականությունը, դարձյալ այն չէ: Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր ժամ մարմնավորվում ու թաքնվում է ինչ-որ իրական առարկայի մեջ…
Հանճարեղ ստեղծագործությունների հեղինակները բոլորովին էլ նրանք չեն, ովքեր ամենանուրբ միջավայրում են ապրում, ում խոսքը առանձնանում է փայլով, ովքեր ամենալայն ուսումն են ստացել: Այդ հեղինակները նրանք են, ովքեր անձնական կյանքից հրաժարվելու, իրենց անձը հայելու վերածելու ձիրքն ունեն, այնպես, որ նրանց կյանքը, ինչքան էլ որ բարձր խավի կամ նույնիսկ ինտելեկտուալ հայեցողությունից դիտվի, արտապատկերվի հայելու մեջ, քանի որ հանճարը արտացոլելու ընդունակությունն է, այլ ոչ թե ինքնին վերցրած արտացոլված տեսարանի որակը…
Սիրարփի Մարգարյան