Գաղտնիք չէ, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում ինչպես աջակցություն ստացող ՓՄՁ­ների քանակային աճը, այնպես էլ նոր բացված ընկերությունների քանակի գերազանցումը փակված ընկերությունների թվին:
Վերը նշված ոլորտի ազատական աշխատանքն ու դրան աջակցություն ցուցաբերելը ամենօրյա խնդիր է: ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ­-ում, որն այսօր 27-­28 տոկոսի շուրջ է, գործադիրին չի բավարարում և աշխատանքներ են տարվում 2018-­ին այն հասցնել առնվազն 40 տոկոսի:

 


Հարկ է նշել նաև, որ գործադիրը ջանքեր է գործադրում' ստեղծելու բարենպաստ գործարար միջավայր, իրականացնել պակաս վարչարարություն, ապահովել արտաքին շուկաների հետ հաղորդակցվելու հնարավորություն և այլն: Բացի հիշյալ պայմաններից' կան ընկերությունների փակմանը նպաստող մի քանի տասնյակին մոտ գործոններ, որոնք այնքան էլ կախված չեն կառավարության գործողություններից:

 

Մարինա Ներսեսյան