Հիմա ես պիտի խնդրեմ համաձայնել ինձ հետ այն հարցում, որ սպիները ամենևին էլ տգեղ չեն: Պարզապես նրանք, ովքեր սպիներ են թողնում, ուզում են, որ մենք ձեզ հետ միասին այդպես մտածենք: Սակայն մենք միասին պիտի համաձայնության գանք ու առարկենք նրանց: Մենք պետք է բոլոր սպիները համարենք գեղեցիկ:

 

Պայմանավորվեցի՞նք: Դա կլինի մեր գաղտնիքը: Որովհետև նրանք, ովքեր մեռնում են, սպիներ չեն ունենում: Սպին նշանակում է՝ «Ես կենդանի մնացի»:

 

ՔՐԻՍ ՔԼԻՎ
«Մի անգամ օվկիանոսի ափին» գրքից

 

Հովիկ Չարխչյան