Նավասարդ Սրբազանը եզակի հոգևորական է, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ զինվոր, ում հետ մինչև իրենց կյանքի վերջին պահը անցկացրեցին մեր եկեղեցու և քրիստոնեկան հավատի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոսներ Վազգեն Առաջինն ու Գարեգին Առաջինը: Նավասարդ Սրբազանը եզակի հայրենասեր և պետականամետ գործիչ է, ում մինչև իրենց կյանքի վերջին պահերը գաղափարակից ընկերը համարեցին մեր պետության և ազգի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք էին սպարապետ Վազգեն Սարգսյանն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

 


Նավասարդ Սրբազանը խոնարհ բարերար է, ով կարող է միլիոնավոր դրամների օգնություն ուղարկել այս օրերում սահմանին զոհված կամ սահմանին կանգնած հայ զինվորների ընտանիքներին, բայց թույլ չտալ, որ դրա մասին որևէ մեկը խոսի…

 


Չի կարելի մարդուն չճանաչելով և նրա մասին մակերեսային և դատարկ խոսակցությունների հիման վրա գնահատականներ հնչեցնել' առավել ևս փորձելով վարկաբեկել հայրենիքի ու Աստծո նվիրյալներին : Վստահ եմ' իրեն քննադատող ցանկացած հայորդու համար Սրբազանն ամեն օր աղոթում է , բայց առողջ և զարգացող, մրցունակ և հայրենակենտրոն պետություն կերտելու համար մի կողմից մեզ պետք են հայրենասեր և աստվածասեր գործիչներ, մյուս կողմից' առողջ բանականությամբ օժտված և առողջ դատելու ունակություն ունեցող հասարակություն ...

 

Մենուա Հարությունյան