Կոմիտասը՝ իր սաների հետ... 1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը Պոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը՝ 300 անդամներով: Իր երգչախումբով նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երաժշտությունը: Երգչախմբի մի քանի մասնակիցներ, որոնք պատկերված են այս լուսանկարում՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճյանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից Պոլսում և պատմության մեջ հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ» (նկարում պատկերված է նաև Արտաշես Աբաջյանը):

 

 

 

 

Ռուբեն Շուխյան