Համացանցում մեզ ակտիվորեն ,,հսկում,, են մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ոչխարները: Ամեն բան այստեղ չենք կարող խոսալ, ամեն խնդիր չենք կարող բարձրաձայնել, բայց դա չի նշանակում, որ մենք ապրում ենք այն երկրում, որի մասին երազում էին մեր նահատակված ու կռված տղերքը: Միգուցե ոմանց երազած երկիրն է, ովքեր պետության հաշվին աշխարհով մեկ ման են գալիս, տուն ու տեղ նվեր ստանում պետությունից, մեդալներ ու կոչումներ ստանում:

 

Չէ, դրանք պատահական մարդիկ են, դրանք հաստատ պատմության մեջ կմնան միայն ու միայն իրենց այն նվաստացուցիչ մականուներով ,որով կնքել է ժողովուրդը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը գործում է միայն այն դեպքում, երբ դու հանրապետական չես, երբ դու հանրապետականի համար ձայներ չես բերել, լցոնում չես արել, իսկ եթե այս ամենը դու արելես՝ օրենքը կգործի ի օգուտ քեզ: Եթե դու փորձես խոսալ , քննադատել՝ ապա քեզ գործից կհեռացնեն (կապ չունի մասնավոր թե պետական ոլորտի աշխատողես) , եթե դու փորձես հակադարձել իշխանության նեկայացուցչին ու ասել, որ թանը սև չէ, այլ սպիտակ է, ապա դու կհայտնվես ճաղերի հետևում: Կապ չունի դու մասնագետես թե մասնագետ չես, կարևորը մի երկու սիրաշահող խոսք ասես ու PR-շիկները քեզ կդարձնեն մեգա աստղ ... Հայը 1988թ.-ին այս Հայաստանը չէր ուզում, երբ գործադուլ ու դասադուլ էր անում...

 

 


Կիլիկիա Հայաստան