Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ իս, կատարել է շատ մտահոգիչ հայտարարություն, այդ հայտրարաությամբ նա փորձ է անում լեգետիմացնել թուրքական բանակի ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելյան նահանգներում: Դավութօղլուն Սաուդյան Արաբիաի մայրաքաղաք Ռիադում ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին ,թե՞ արդյոք չի ափսոսում Թուրքիայում պատմական քաղաքների ավերումով , ասել է .
«Նույնիսկ եթե նման միջոցառումներ (բախումներ) չլիներ, միևնույն է այդ քաղաքները պետք է վերակառուցվեին, հիմնովին փոխվեին քաղաքների ճարտարապետական դեմքը: Մենք նախատեսել էինք, որ հարավ-արևելյան քաղաքները պետք է ստանաին քաղաքային դիմագիծ: Այնպես որ, պատժից գործողությունների արդյունքում վնասված շենքերը,անգամ չվնասվածները, ապամոնտաժվելու են և նորերը կառուցվեն: Մոտ ապագայում մենք կհասնենք ահաբեկիչների (PKK) վերացմանը մեր երկրում ու կսկսենք քաղաքների, ինչու չէ նաև նոր քաղաքների կառուցմանը»:

 


Դավութօղլուն սրանով հասկացնել է տվել, որ անգամ կանգ չեն առնի բնակավայրերի հիմնահատակ ավերման ծրագրի առջև, միայն թե վերացնեն քրդական հարցի գործոնը: Կարծում եմ նախապատրաստվում է քրդական ջարդեր:

 

Կիլիկիա Հայաստան