«Աստղերը» միշտ երգելու են «հարսանիք», «երեխա», «հարսի պար» բառերով երգեր, որովհետև հիմա փողը մենակ դեղա ֆռռում ու երբեք չմտածեք, որ որևէ աստղ դեմ կլինի նմանատիպ երգեր երգելու: Ու կզարմանաք իմ այս խոսքերից, բայց՝ «Աստղերը մեղք չունեեն», մեղք ունեն պատասխանատուները ովքեր տարին մեկ մի համերգ էլ չեն կազմակերպում, մեղավոր են էն մարդիկ, ովքեր մենակ արտասահմանյան աստղերի համերգի համար են վիզ դնում, մեղավոր են նաև էն մարդիկ, ովքեր չեն ստեղծում մի պահանջարկ, որի պատճառով մերօրյա շոուբիզը կարողանա ինչ որ մի այլ ուղղությամբ երգի... Էս ամենի պատճառը նաև էնա, որ աստղերին ոչ մեկ չի կարում էնքան համերգով ապահովի, որ նրանք մտածեն, ինչ որ հետաքրքիր նորույթներ մտցնել իրենց երգարվեստի ու երգացանկի մեջ:

 


Աստղերին ավելի ձեռա տալիս մի քանի սոցիալական թեմաներով՝ հարսանիք, թաղում, սեր, տուն, կարոտ. թոռ, քավոր, սանիկ, կնունք, ու գնան էս կամ էն հարսանիքն 5 րոպե աշխատեն մի երկու հատ կեղծավոր ժպտան ու մի 1000 դոլլարով պօ դամամ ըլնեն ու էս հարցը էնքան չի լուծվի մինչև մշակույթի բոլոր պատասխանատուները հասկանան, որ էն մարդիկ, ովքեր փող չունեն իրենց տոներին երգիչ կանչելու համար, իրավունք ունեն 5000 դրամ տան գնան համերգում լսել ու նորմալ վերնագրերով երգեր ու մրցակցույթուն ստեղծել, որ նույն մարդիկ չլինեն միշտ բոլոր միջոցառումներում ու բոլոր հաղորդումներում:

 

Անկախ Հայաստան