Արտոնությունների ընդանրացված համակարգը մշակված է միջազգային առևտրի միջոցով աջակցելու գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանը։ Այն սահմանում է նվազեցված կամ զրոյական սակագներ ԵՄ կատարվող ներկրումների համար՝ տրամադրելով ավելի հեշտ հասանելիություն ԵՄ շուկաներ: Այն օգնում է
գտնել նոր գործարար հնարավորություններ և առևտրային եկամուտ ունենալ, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը և կայուն զարգացմանը շահառու երկրներում:
Հայաստանի դեպքում, որը օգտվում է GSP+ տարբերակից, նախատեսվում է նաև լրացուցիչ աջակցություն այն երկրներին, որոնք վավերացնում և արդյունավետ իրականացնում են մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, պատշաճ կառավարման և բնապահպանության վերաբերյալ 27 առանցքային միջազգային կոնվենցիաները։
Այս ռեժիմը զգալի առևտրային և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: 2014 թ մոտավորապես 60 միլիոն եվրո արժողությամբ արտահանումների համար, որը կազմում է Հայաստանից ԵՄ արտահանումների ողջ ծավալի 26%ը, Հայաստանն օգտվել է GSP+ ռեժիմից։ Դա նշանակում է, որ արտահանումներն իրականացվել են զրոյական սակագներով:
Նախորդ տարի իրավիճակը էլ ավելի բարելավվեց: Մասնավորապես 2015թվականի առաջին կեսին, 58 միլիոն եվրո արժողությամբ արտահանումները Հայաստանից դեպի ԵՄ օգտվեցին GSP+ ռեժիմից: Դա արդեն կազմում է
Հայաստանից ԵՄ արտահանման ողջ ծավալի 41 %ը:
Ինչպես տեսնում ենք ՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի խանգարում մեր երկրին ակտիվորեն համագործակցել ԵՄ-ի հետ տաբեր ոլորտներում:
Տնտեսական անկյուն