Էներգակիրները զգալի ազդեցություն ունեն երկրի տնտեսական զարգացման վրա: Տատանումները կամ ոչ բարենպաստ սակագինը կարող են հանգեցնել բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը, ապրանքների թանկացմանը, աշխատատեղերի կրճատմանը, արտահանման ծավալների կրճատմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ոչ բարենպաստ իրավիճակների:
Հայաստանի և Ռուաստանի միջև 2014-ին գազի սակագնի վերաբերյալ վերջին երկկողմ պայմանագիրը ձեռնտու գործարք էր և հայտարարվել էր, որ առաջիկա 5 տարիների համար այս սակագինը անփոփոխ է մնալու:
Պայմանագրի կնքումից մեկ տարի անց Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ անդամ: Դա իրենից ենթադրում է մեկ տնտեսական դաշտի ստեղծում, որտեղի անդամ երկրները համագործակցելով միմյանց հետ պետք է զարգացնեն իրենց տնտեսությունները: Զարգացման ուղիներից մեկը առևտրաշրջանառության բարելավումն է, որի դոմինանտ գործոններից մեկը մրցունակությունն է: Բնական է, որ էներգակրի սակագինը (հայ գործարարների կողմից բարձրացված խնդրի դեպքում՝ գազը) ունի զգալի ազդեցություն այդ մրցունակության ձևավորման վրա:
ՀՀ գործադիր մարմինը դիմել է ՌԴ իշխանություններին, սակագինը վերանայելու հարցով: Էներգակիրների համաշխարհային գները կտրուկ նվազում են, և այժմ հարկավոր է լծվել այս հարցի լուծմանը: ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր, գտնվում է ՌԴ-ի հետ մեկ տնտեսական գոտում, ինչը լրացուցիչ հույսեր է հաղորդում խնդրի դրական լուծման հարցում:
Կարեն Մկոյան