Հայ ճարտարապետական զարդերը՝ Իրանի հյուսիում... Դեռևս 2008 թվականին Իրանի հյուսիսում գտնվող միջնադարյան հայկական ճարտարապետության երեք հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են որպես «Համաշխարհային ժառանգություն» և մտցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ՝ «Հայկական վանքերը Իրանում» անվանումով։

 

1. Ծոր Ծոր (կամ Ձոր Ձոր)' հայկական վանք, գտնվում է Ուրմիա լճից հյուսիս' Թուրքիայի հետ սահման մոտ։ Սուրբ Աստվածածնի մատուռը վանքի միակ կանգուն շինությունն է։ Մատուռը կառուցվել է 9-10 դդ., վերականգնվել 14 դ.։ Ծոր Ծորի ծաղկման շրջանը եղել է 14-17 դդ.: 1988-ին մատուռը տեղափոխել են մոտ 600 մետր հեռավորության վրա' ամբարտակ կառուցելու պատճառով։

 

2. Սուրբ Թադևոսի (կամ Թադեի) վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից է, որի շինարարությունը սկսվել է 1700 տարի առաջ։ Պատմաբանների հավաստիացմամբ հենց այնտեղ է թաղվել Թադևոս առաքյալը, որը Հայաստանի և Պարսկաստանի որոշ շրջաններ այցելելով, քրիստոնեություն է քարոզել։ Առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարով: Վանքը գտնվում է լեռնային շրջանում՝ Մակու քաղաքից 20 կմ հեռու։ Ներկայիս գլխավոր տաճարը կառուցված է 1329 թ.՝ երկրաշարժից քանդված նախկինի տեղում։ Տարին մեկ անգամ հուլիսի 1-ին այստեղ անց է կացվում հանդիսավոր պատարագ' մեծաքանակ հայ ուղտավորների ներկայությամբ։

 

3. Սուրբ Ստեփանոս (կամ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա) վանք՝ 9-րդ դարի հայկական կրոնական համալիր: Վանքը գտնվում է 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Հին Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, ներկայումս լքված հայկական Դարաշամբ բնակավայրից մոտ 1 կմ արևելք։

 

 

Ռուբեն Շուխյան