Ամեն տարի Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը փորձաքննում է շուրջ 3900 անձի: Նորմացույցի համաձայն տարեկան փորձաքնվողների թիվը պետք է լինի 3200-3600-ի շրջանակներում: Նման ծանրաբեռնվածության պատճառով շատ հաճախ տուժում է իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների որակը:
Այդ իսկ պատճառով, Շիրակում կստեղծվի մանկական նոր փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր փորձաքննական հանձնաժողովին տարեկան ընդունել 2600 անձի, ինչը կնպաստի թե՛ հերթերի վերացմանը, և թե՛ կատարվող փորձաքննության որակի բարձրացմանը:
Աշխատանքային ծանրաբեռնվածության թեթևացումը կնպաստի նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակմանը:
Կարեն Մկոյան