Մտածել է պետք
Հայ իրականությունը, հայկական միջավայրն արդեն այնպես է ապականված, որ ազնիվ, բարոյական, սկզբունքային մարդիկ գնալով վերանում են, քանզի այդ միջավայրում հնարավոր չէ գոյատևել առանց շուստրիության, խարդախության, խաբեության ու քծնանքի: Նորմալ մարդիկ ակամայից դուրս են մղվում հայկական միջավայրից ու հեռանում հայությունից, քանզի դառնում են խորդ և ավելորդ այդ միջավայրի համար:
Եթե վաղը հրաշքով ստացվի այնպես, որ մենք ազգովի հնարավորություն ունենք իրական, ազատ ընտրություններ անցկացնելու, ապա ստեղծված գաղջ մթնոլորտում, ո՛չ ընտրողների, ո՛չ էլ ընտրվողների մեջ չենք ունենալու բարոյական հատկանիշներով օժտված հայորդիներ, որովհետև կյանքը նրանց խցանի պես դուրս է շպրտել հայկական միջավայրից...
Արմեն Զատիկյան