Քիչ առաջ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիլսավյում իրենց մրցելությներն ավարտեցին կանանց մենասահքի Եվրոպայի առաջնոթւյան ՝ ISU European Championships 2016-ի կարճ ծրագրի մրցումների մասնակցիները:
Արդեն հայտնել ենք, որ ստուգատեսին մասնակցող 31 երկրի 36 մենասահորդուհիների թվում են 16-ամյա երկու հայուհիները ՝ կանանց 2016թ ՌԴ-ի առաջնոթւյան չեմպիոնուհի , մրցաշրջան 2015/2016 թթ միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի <Մեծ մրցանակի> դափնեկիր, աղջիկների 2015թ աշխարհի առաջնության չեմպիոնուհի , այսօր արդեն ՌԴ-ի ազգային հավաքականի ընդգծված առաջատար մոսկվացի ԵվգենյաՄեդվեդևա –Բաբասյանն(անձնական մարզիչներ ՝ Էթերի Թութբերիձե, Սերգեյ Դուդակով) և ՀՀ չեմպիոնուհի ,միջազգային բազմաթիվ մրցսշարերի մրցանակակիր Անաստասիա Գալուստյանը (անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան):
Առաջ անցնելով նշենք ,որ կանանց մենասահքի մրցաշարում 31 երկրի 36 մենասահորդուհիների պայքարում երկու հայուհիներն էլ իրենց առջև դրված առաջադրանքները գերազանց կատարեցին:Նրանք հաղթահարելով որակավորման փուլ հանդիսացող ՝ կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարման արգելքը , 24 ուժեղագույնների շարքում իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին՝ հունվարի 29-ին Սլովակիայի ժամանակով ժամը 18.00 – 21.55-ը տեղի կունենալիք ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներին, որոնց արդյունքներով հայտնի կդառնա Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին:
Բացի այդ,որ շատ ավելի կարևոր էր, այս երկու հայ մենսահորդուհին էլ արդեն ապահովեցին իրենց տեղը մարտի28-ից ապրիլի 3-ը Բոստոնում (ԱՄՆ)տեղի ունենալիք մեծահասակների գեղասահքի աշխարհի առաջնությունում:
Իսկ այսօր կարճ ծրագրի կատարումից հետո, ինչպես և սպասվում էր առաջատարի դերը ստանձեց տպավորիչ ու անզուգական ելույթով մասնագետներին , մրցավարներին ու երկրպագուներին հմայած և նրանց համկարնքը շահած Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանն, իսկ ահա ՀՀ ընտրանին ներկայացրած Անաստասիա Գալուստյանմ էլ 36 մասնակցիներից մեջ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Առայժմ առաջատարների եռյակում տեղեր զբաղեցրին և խաղրակվող մեդլաներին հավակնում են միայն Ռուսաստանի 3պատվիրակները՝
1.ԵՎԳԵՆՅԱ ՄԵԴՎԵԴԵՎԱ- ԲԱԲԱՍՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ 72,55ՄԻԱՎՈՐ,
2.Ելենա Ռադիոնովա, Ռուսաստան ՝ 70,96,
3.Աննա Պոգորիլայա,Ռուսաստան ՝ 63,81 ,
16.ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 48,93ՄԻԱՎՈՐ :
Հիշեցնեք, որ Գալուստաանն անցյալ տարի կանանց Եվրոպայի առաջնությունում 147, 18 միավոր արդյունքով 38մասնակիցների մեջ զբաղեցրել էր բավական պատվաբեր 13-րդ տեղը , իսկ կարճ ծրագի կատարումից հետո 51,78 միավոր ցուցանիշով զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը:
Քիչ առաջ մրցասպարեզը տրամադրվեց մենասահորդներին ,ովքեր նույնպես այսօր կկատարեն իրենց կարճ ծրագրերը: Այստեղ էլ 35 մասնակիցների շարքում 2հայորդիներն կան՝ ՀՀ բազմակի չեմպիոն միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր , 19-ամյա երևանցի Սլավիկ Հայրապետյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան), և Վրաստանի ընտրանին ներկայացնող Սլավիկի հասակակից ու հայրենակից թբիլիսցի Արմեն Աղյանը (մարզիչներ՝ Գեորգի Շանկուլաշվիլի, և Ինգա Գիլաուրի) :
Հավելենք ,որ տղամարդկանց մենասահքի եզրափակիչ փուլ ևս մտնելու են որակավորման փուլի ՝ կարճ ծրագրի մրցումներում 24 ուժեղագույն մենսհաորդների շարքում տեղ գտած գեղասհորդները : Վաղը ՝ հունվարի 28-ին ժամը՝ 17.45 – 21.50-ը կկայանան տղամարդկանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ու ի հայտ կգա Եվորպայի նոր չեմպիոնը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: