«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր», - հաճախ սիրում էր կրկնել հայ ազգի հանճարեղ զավակ Գարեգին Նժդեհը:
Այս ճշմարիտ, բայց միևնույն ժամանակ շատ տխրեցնող և մտահոգության մեծ պատճառ հանդիսացող խոսքերը մեծ զորավարն ու մտածողը, կարծես թե հասցեագրած լիներ այս հոդվածի «հերոսին»' Մարգար Եսայանին, մարդ, ում ստորաքարշ կերպարի մասին նույնիսկ չարժեր հոդված գրել, սակայն երկար մտորելուց հետո հասկացա, որ արժե, քանզի հայ ազգը պետք է իմանա իր իսկ «Հուդային»:
Արդեն երկու օր է, ինչ մամուլում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ սույն անձնավորությունը, որը հանդիսանում է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր և համատեղության կարգով նաև ԵԽԽՎ-ում թուրքական խորհրդարանական պատվիրակության անդամ է, երեկ ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել ակնհայտ հակահայկական երկու բանաձևերի օգտին:
Եւ սա հենց այն բարոյազուրկ անհատն է, ով ամիսներ առաջ, պատգամավոր ընտրվելով Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) երկրորդ ընտրատարածքից, հպարտ բարձրաձայնում էր, որ իր ձայների մեծ մասը ապահովել է Ստամբուլի հայկական համայնքը:

 


Այսպիսի ազգադավ և գարշելի երևույթների մասին լսելով'միաժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, զտարյուն թուրք Օրհան Փամուկն է՞ ավելի հայ, թե «յան» վերջավորությամբ այս եղկելի արարածը:
Զարմանքս ամենևին մեծ չի լինի, եթե օրերից մի օր պարզվի, որ Մարգար Եսայան կոչեցյալը մեկ այլ հայ դավաճան Վահե Եսայանի (Իհսան) շառավիղներից է, իսկ նրա երակներում էլ հոսում է նույն ազգուրաց և հայրենավաճառ արյունը: Դե իսկ այդ Վահե Եսայանն էլ այն մեկն էր, ով խնամքով կազմեց Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Հայ մտավորականների ցուցակը և այն փոխանցեց երիտթուրքերին, որոնք էլ այդ ցուցակով առաջնորդվելով, ապրիլի 24-ին ձերբակալեցին Հայ մտավորականներին: Նշենք նաև, որ այս դավաճանի' նույնիսկ գրոշի արժեք չունեցող կյանքի ճանապարհը երկար ընթացք չունեցավ: Այն 1920 թվականի մարտի 27-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում ընդհատեց հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը, որը Կոստանդնուպոլսում սատկացրեց դրան:

 


Անտարակույս, մի բանում կարելի է վստահ լինել, պատմությունն ապացուցել է, որ դավաճանները երկար կյանք չեն ունենում: Նրանց չեն խնայում նույնիսկ իրենց տերերը' համոզված լինելով, որ եթե նա դավաճանել է իր սեփականը, ապա օտարինը կդավաճանի ու կդավաճանի:
Հայ բանաստեղծական մտքի բարձր թռիչքը մշտապես ապահովողներից' Ռափայել Պատկանյանը, հռետորական հարցի ոճով գրված իր այս տողերում լավագույնս է տվել եսայանատիպ դավաճանների պատասխանը' ցույց տալով, որ ամեն հայ չէ, որ հայ է.
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ…

 

Հայոց Տուն