21 րդ դարի «աստվածները» ծրագրավորողներն են
Մեզ շրջապատող իրականությունը փոխվում է ավելի արագ, քան կանխատեսվում էր, այսօր արդեն կարելի է խոսեց մարդկությանը տոտալ վերահսկողության ենթարկելու առաջին հաջող քայելրի մասին: Մեզանից յուրաքանչյուրի մասին տրանսազգային կազմակերպությունները գիտեն գրեթե ամեն ինչ, ավելին, քան մեր մասին գիտենք մենք կամ մեր ծնողները: Մենք ամեն օր բջջային հավելվածներով ու այլ սարքերով աշխատող ծրագրերով կամա, թե ակամա հայտնում ենք մեր գտնվելու վայրի, նախասիրությունների, ընտանիքի, աշխատանքի ու ընկերների մասին տեղեկություններ, նրանց հասանելի են մեր բոլոր տեսակի նամակներն ու անձնական շփումները:

 

Կասկածից վեր է, որ այս հսկայական տեղեկությունը այսօր արդեն հնարավոր է վերլուծել և մեզանից յուրաքանչյուրի մասին իմանալ ամեն ինչ՝ սկսած նեղ անձնական հարաբերություններից, մինչև իսկ հոգեբանական մանրամասն նկարագիրը: Մեր երեխաների կյանքն ավելի վիրուալ ու ավելի վերահսկելի է լինելու նրանց կողմից, մարդկային ազատությունը դարձել է ընդամենը փիլիսոփայություն, որի ուղղակի կապը իրականության հետ դժվար է գտնել: Ենթադրելի է, որ հաջորդ փուլում արդեն իսկ սկսելու են փորձարկվել մարդանց վարքը փոխելու առավել արդիական տեխնոլոգիաներ, մենք սկսելու ենք մտածել այնպես, ինչպես կցանկանան գուգլների ու ֆեյսբուքների տերերը, սա ֆանտազիա չէ, սա արդեն իսկ իրականություն է ուղղակի մենք այն չենք տեսնում, կամ դեռևս դրա մասին բացահայտ չենք խոսում:

 

Թերևս կգա ժամանակ, երբ Մատրիցա հանրահայտ ֆիլմի սցենարը կզգանք մեր իսկ մաշկի վրա, վտանգված են բոլոր ազգերն ու բոլոր պետությունները, ըստ էության պետությունները դադարելու են իրենց գոյությունը այնպիսին ինչպիսին մենք դրանք պատկերացնում ենք հիմա: Ապագայի տերեը տրանսզագային կորպորացիաներն են: Ամենահատկանշականն այն է, որ այս ամենին հասնում են առանց խոշոր պատերազմների ու ցեղասպանոթյունների, առանաց մարդու ֆիզիկական ստրկացման, նրանք այս ամենին հասնում են մեր օգնությամբ ու մեր թողտվությամբ: Ես կարծում եմ, որ նոր աշխարհում մենք այնուամենայնիվ կկարողանանք պահպանել մեր տեսակը, ես դրանում նույնիսկ վստահ եմ, բայց պետք է տեսնենք իրականությունը ու հեռատես գտնվենք:

 

 

Զոհրապ Եգանյան