Երեկ հերթական տաքսիստի հետ զրույցի բռնվեցի, պարզվեց ֆեյսբուքս մեկումեջ կարդում ա: Խոսում էինք "ինչ-որ բան, շատ կարևոր բան փչացել ա" ստատուսիցս:

 


Հա, ժողովուրդ, իրոք, ինչ-որ շատ կարևոր բան կորել ա, չկա, վերջացավ:
Սխալ է երբ աչք է ծակում ու գովեստի է արժանանանում.
Տրանսպորտում հղի կնոջը կամ տարեց մարդում տեղ զիջելը
Կնոջ դեմ դուռ բացելը կամ ծանր տոպրակները ձեռքից վերցնել և ուղեկցելը
Անծանոթ մարդու հետ Դուք-ով խոսելը
Մարդու կամ կազմակերպության գործը պատշաճ կատարելը ու կաշառք չվերցնելը
Երեխա ունենալը

Սեփական կարծիքն արտահայտելը

 

Ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց միտքը մեկն է, ախր տարրական , by default, եղած բաներին ուրախանալը, խոսում է հասարակության մեջ գոյություն ունեցող շատ լուրջ պրոբլեմների մասին :
Ինչ-որ մի բան, շատ կարևոր մի բան փչացել է..../ց/

 

Տիգրան Քոչարյան