Դու տեսնում ես ինքը սիրուն աղջիկ է՝ կախարդվում ես գեղեցկությունից: Դու լսում ես խելոք բաներ է խոսում հիանում ես: Գալիս ես տուն ակամայից իրեն ես հիշում, հիշում ես իրա ժպիտը ու ինքդ էլ ես ժպտում, մտածում ես նրա մասին ու այդպես մի քանի օր, մտածում ես հրապուրվել ես, հավանել, կամ գուցե սիրահարվել: Սկսում ես հարցնել ով էր այդ աղջիկը ու հենց իմանում ես ընկեր ունի, կամ ամուսնացած է միանգամից սառում ես իրա հանդեպ:
Ինչի՞ ուր են անհետանում կախարդանքը, հրապուրանքը, կամ գուցե սերը: Միթե զգացմունքները անհետանում են անհնարինության պատնեշին հանդիպելուց: Իսկ ինչ է լինում երբ մենք նախորոք գիտենք, որ նրա սիրտը ազատ չէ, մենք անգամ չենք նայի նա գեղեցիկ է թե չէ: Միթե սերը այդքան վախկոտ է: Այդ դեպքում հասկանալի է դու գիտես նա ուրիշինն է ու չես նայում, իսկ երբ արդեն նայել ես, մտածել նրա մասին, հիշել նրան, անգամ երազել, ու՞ր են կորում զգացմունքները:
Լևոն Բեգլարյան