Հանրապետականը որոշել է զարմացնել հայաստանցիներին և նույնիսկ ինքն իրեն՝ խոստանալով մշակել այնպիսի մեխանիզմ, որը կխոչընդոտի ընտրական կեղծարարությունը: Մինչ այժմ եղել է դրա ճիշտ հակառակը՝ միշտ մշակվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտային շրջանցել ընտրական օրենսգրքի դրույթները: Եվ քանի որ իշխանությունը դեռևս մնում է հանրապետականի ձեռքին, ապա նման խոստում տալը նմանվում է սատանայի կողմից Հիսուսի վարքը ընդօրինակելուն...
Վախթանգ Սիրադեղյան