ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա տնտեսական ակտիվությունը կազմել է 3.1%:
Խոսելով տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշների մասին, պետք է նշել, որ նախորդ տարվա գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.7%-ով:

 


Տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող արդյունաբերական ոլորտում արտադրության ծավալները աճել են 5.2 %-ով: Ընդանուր առմամբ 7.7%-ով աճել է միջին ամսական աշխատավարձը:
Հրապարակված տվյալների համաձայն 0.6%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Դրական միտում է եղել նաև շինարարության ոլորտում: Նախորդ տարի աճը կազմել է 0.3%:
Համաձայնենք, որ համաշխարհային տնտեսական դաշտում առկա մարտահրավերների պայմաններում, սա բավականին դրական արդյունք է:

 

Մարինա Ներսեսյան