Երեկ ամբողջ երեկո «CNN»-ի թողարկումներն ԱՄՆ-ի և Իրանի դրոշների ֆոնի վրա էին, իսկ «վեցյակի» հաջողությունը անթաքույց շեշտադրումներով վերագրվում էր գրեթե բացառապես ամերիկյան ներկայիս վարչակարգին՝ մոտավորապես այնպես, որ կարծես Իսլամական Հանրապետության հետ բանակցողը ոչ թե «վեցյակն» էր, այլ պատկերավոր ասած՝ «միակը»:
Անշուշտ, Իրան-Արևմուտք հակասությունների կծիկի թերևս ամենադրամատիկ թելերն անցնում էին հենց Վաշինգտոնով, սակայն թերագնահատել «վեցյակի» մյուս անդամների կատարած հսկայական աշխատանքը, մեղմ ասած, այնքան էլ պարկեշտ չէ:
Ինչևէ, վերոնշյալը ԶԼՄ-ների դաշտում ոչ մասնագիտական լայն շրջանակի համար նախատեսված օրինակելի քարոզչական աշխատանք էր, ինչի արդյունքում, կարծում եմ, ամերիկացիների և ամերիկյան լրատվամիջոցի բազմամիլիոնանոց միջազգային լսարանը ուղղակի համոզվեց, որ ԱՄՆ-ը միայնակ է գրանցել հերթական նշանակալի հաջողությունը:
Վարդան Ոսկանյան