Իրավիճակն Ադրբեջանում շարունակում է մնալ լարված..Սիյազանում դրությունը չի կարգավորվում,Ղուբայում փողոցները վերահսկվում են ներքին զորքերի կողմից,սակայն իշխանություններին չի հաջողվում կրճատել "ապստամբած" տարածաշրջանների աշխարհագրությունը...Նրանց արդեն միացել է Աղջաբեդին...Չնայած երկրի սուլթանիկ Իլհամ Ալիևի ջանքերին,որը երեկ 10%-ով բարձրացրեց բազային թոշակները և նպաստները,իսկ Կենտրոնական բանկն էլ Նավթային հիմնադրամի վերջին "կրճոններն" է վաճառում՝փորձելով փրկել անդունդը գավավիժող ալամ աշխարհի ամենակայուն դրամամիջոց՝մանաթը,խուճապային վիճակը ժողովրդի մոտ չի նվազում...Սրան նաև գումարվում է Ադրբեջանի անհաջողությունները արտաքին քաղաքականության ոլորտում՝Բաքուն կորցնում է իր մենաշնորհը Վրաստանի գազային շուկայում,Իրանը ձերբազատվեց պատժամիջոցներից,որն էլ ավելի կհարվածի նավթի միջազգային գներին և այլն...Հավելեմ,որ շիա Իրանը չի ների նաև "շիա" Իլհամին,որը Իրան-Սաուդյան Արաբիա՝շիա-սուննիական հակամարտության ժամանակ թռավ Էր Ռիադի գիրկը...
Ու այս իրավիճակում ալիևյան ԶԼՄ-ները փորձում են փրկել իրենց անզուգական տիրոջ պատիվը,որն Ադրբեջանը հռչակել էր "Կովկասյան Դուբայ",սակայն հիմա պարզվեց,որ այսպես շարունակվելու դեպքում Բաքուն կվերածվի Մոգադիշոյի...Ազերիական լրատվամիջոցները տիտանական աշխատանք են կատարում՝ժողովրդին համոզելու,որ երկրի անմխիթար իրավիճակի համար պատասխանատու են բոլորը,բացի Իլհամ Ալիևից...Այս թեզը առաջ տանելու համար Ալիևի աշխատակազմը չի վարանում նավթախավիարային դիվանագիտությունից՝գնում են "անվանի" և "ճանաչված" տնտեսագետների,վերլուծաբանների,քաղաքագետների,որոնք ակ և կարա կոյունլուների հետնորդներին բացատրում են և ուզում են ապացուցել,որ այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանում Իլհամը կանխատեսել էր դեռ վաղուց և նախազգուշացրել էր կառավարությանը և հարազատ "Ենի Ազերբայջան" կուսակցության անդամներին...Սակայն "անականջ" վարչապետ Արթուր Ռասիզադեն,որն ի դեպ,վարչապետի պաշտոնում է 20 տարի,չլսեց ամենագետ Ի.Ալիևին և երկիրը հասցրեց այս վիճակին...Հիմա նոր են ազերիական ԶԼՄ-ները հասկացել,որ Ադրբեջանի նման երկիրը ոչ միայն չունի արդյունաբերություն,այլև՝ նավթի վերամշակման արդյունաբերություն..."Նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը հետընթաց է ապրում և հիմա գտնվում է 1991 թվականում",-ասում է Բաքվում հայտնի տնտեսագետ Ռոֆել Քուրբաովը...Սակայն սույն տնտեսագետը ևս գտնում է,որ Իլհամը ամեն ինչ ճիշտ է արել...
Լինելով ամբողջատիրական երկիր Ադրբեջանի ոչ մի պաշտոնյա չէր կարող "ինքնագործունեությամբ" զբաղվել...Առանց Իլհամ Ալիևի "դաբռոյի" ոչ ոք մի քայլ չէր անում...Ամբողջատիրական միապետություններին բնորոշ քարոզ է տարվում Ադրբեջանում.երկրի խնդիրների համար պատասխանատու են բոլորը,բացի գլխավոր մեղավորից՝սուրբ միապետից և նրա ընտանիքի անդամներից,որոնք անձեռնմխելի են...Այսպես եղել է անտիկ ժամանակաշրջանում,միջնադարում....21-րդ դարում այդ ավանդույթի շարունակողներից դարձավ նաև Իլհամ Ալիևը,որը նաև առաջնորդվում է ևս մեկ այլ կարգախոսով՝"խրախճանք ժանտախտի ժամանակ"...Սոված ադրբեջանցիներն ապստամբում են,իսկ Իլհամ Ալիևը հունիսի 16-19 Բաքվում կանցկացնի ամենաթանկ սպորտային մրցաշարերից՝"Ֆորմուլա 1-ի" գրան-պրիներից մեկը..."Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայություն հաղորդմամբ՝ ոչ պաշտոնական տվյլաներով ադրբեջանցի հարկատուների համար այս "հաճույքը" կարժենա 40 մլն եվրո...
Հումքային երկիր համարվող Ադրբեջանը երբեք հզոր չի կարող լինել,ինչպես մյուս հումք արտահանող երկրները...Հզոր արդյունաբերություն ունեցող երկրները՝ԱՄՆ-ն,Ֆրանսիան,Գերմանիան,Մեծ Բրիտանիան,Ճապոնիան,Չինաստանը,երբ ցանկանան ծնկի կբերեն հումքային "միլիարդատերերին"՝Ռուսաստանին,Ադրբեջանին,Վենեսուելային,Նիգերիային,Ղազախստանին,Քաթարին,Քուվեյթին,Իրաքին,որոնց կուտակածը վայրկենապես կփոշիանա,ինչպես պատահեց Ադրբեջանի Նավթային հիմնադրամի հետ,որը 2015 թվականին կորցրեց իր 20 տարվա մեջ կուտակածի մոտ կեսը...
Գագիկ Լևոնի Համբարյան