320 կապույտ ապակու կտորից, 16 մետր բարձրությամբ և 23 միլիոն դոլար արժողությամբ կոշիկի տեսքով եկեղեցու բացումը կկայանա Թայվանում փետրվարի 8-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, յուրահատուկ եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին: Եթե Արևմուտքում ապակյա կոշիկն ասոցացվում է մոխրոտիկի պատմության հետ, ապա Թայվանում այն իրական և շատ ավելի տխուր պատմության հետ է կապված: 1960-ականներին այդ տարածքում բնակվող Վոնգ անունով աղքատ մի աղջիկ դժվար ու ծանր հիվանդությունից հետո ստիպված է լինում ենթարկվել ամպուտացիայի' կորցնելով ոտքերը: Նրա' արդեն ծրագրված հարսանիքը չեղյալ է հայտարարվում, և ողջ կյանքը նա անցկացնում է տեղական եկեղեցում:

 

 

Նորակառույց եկեղեցում մշտական պատարագներ չեն լինելու: Այն նախատեսված է լինելու բացառապես հարսանիքների, ռոմանտիկ հանդիպումների համար: