Հայոց Ազգային Գվարդիայի նախաձեռնությամբ այսօր Կենտրոնական Զինվորական Հավաքակայանում «Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության, «Մասունք» Ազգագրական Երգի Ու Պարի Համույթի, Պարենք Հայերեն Երիտասարդական Նախձեռնության, «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի և «Վան» Ազգագրական Երգի Պարի համույթի մասնակցությամբ կազմակերպվեց միջոցառում, որտել մեր արդեն իսկ ծառայած, տղերքը ազգային ռազմապարերով իրենց կրտսեր եղբայրներին ճանապարհեցին բանակ:


Մթնոլորտը այնքան տաքացավ, որ նույնիսկ ծնողները տղաներին դուրսը կանգնացրեցին և խնդրեցին իրենց համար նույնպես պարել ու մայրերը խառնվեցին պարողներին: Համոզված եմ որ մեր տղերքի ոտքերի դոփյունը, ձեռքերի զարկի և թմբուկների մարտական ձայները հասան մեր թշնամուն ու ահ ու սարսափը կտիրի նրանց շարքերում )))) Փառք Հայոց Անպարտ բանակին!!!:



 

Արշակ Զաքարյան