Արդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է: Նախորդ տարվա առաջին 11 ամիսներին լեռնահանքային արդյունաբերական ոլորտի և մեր երկրի բաց հանքավայրերի մշակման ծավալները կազմել են 201,5 մլրդ դրամ: Եթե այս ցուցանիշը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ այն աճել է 46,9 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշիով և լավորակ օդով մատակարարումն աճել է 4,5 տոկոսով' հասնելով 213,8 մլրդ դրամի: Բացի դրանից 10,4 տոկոսով աճել է ջրամատակարարումը, թափոնների մաքրումն ու վերամշակումը:

 


Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին կազմել է 1177,4 մլրդ դրամ: Համեմատության համար պետք է նշել, որ դա 4,6 տոկոսով ավել է 2014թվ. արձանագրված ցուցանիշից:

 

Կարեն Մկոյան