Այսօր կառավարության նոր տարվա անդրանիկ նիստում հաստատվել են 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները:
Տնտեսական նոր տարվա ընթացքում գործադիրը կշարունակի ընդլայնել տնտեսական աճի ապահովման ներքին հնարավորությունները, Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավմանն ուղղված ծրագրերը, պետական ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով կիրականացվեն ծրագրային բյուջետավորման ներդրմանն ուղղված բարեփոխումներ: Գերակա խնդիրների շարքում տեղ են գտել հանրապետության պարենային անվտանգության վիճակի բարելավման, առողջապահության համակարգի արդիականացման, համայնքներում կրթական և մշակութային կյանքի զարգացման տասնյակ միջոցառումներ և ծրագրեր:
ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները ներառում են 104 միջոցառում և 66 գերակա խնդիր:
Յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված է համապատասխան հիմնավորումով, հստակ նշված են յուրաքանչյուր միջոցառման անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը, ժամկետը և ֆինանսավորման աղբյուրը:
Հասարակական վերահսկողություն և հրապարակայնություն ապահովելու նպատակով փաստաթուղթը առաջիկայում կտեղադրվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Արմեն Վարդանյան