Կարծում եմ, ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորությունը բոլորս էլ գիտակցում ենք: Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես ահաբեկչություններն ու մի շարք երկրների միջև լարված դրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծ վերը նշված ոլորտի զարգացման համար:
Օրերս հյուրանոցների օնլայն պատվերների Oktogo.ru ռուսաստանյան ծառայությունը կազմել է այս տարվա ամանորյա տոներին երեխաների հետ ճամփորդությունների ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը, որի հիմքում 2016 թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների նախնական պատվերների մասին տվյալներն են:

 


Վերը նշված ծառայության տվյալների համաձայն ռուսաստանցիների ամանորյա ընտանեկան ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքներից են եղել Տալլինը, Ռիգան, Պրահան, Վիլնյուսը, Բարսելոնան, Հռոմը, Հելսինկին, Բեռլինը, Երևանն ու Վարշավան:
Նշված օրերի ընթացքում ռուսաստանցիները երեխաների հետ միասին ՀՀ մայրաքաղաք են եկել միջինը 5 օրով ու ծախսել են օրական ավելի քան 4.5 հազար ռուբլի:

 

Մարինա Ներսեսյան