«Նոր Հայաստան» ճակատը վերջին շրջանում փորձում է ցուցադրել իր պայքարը իշխանությունների դեմ, սակայն իրականում լուրջ պայքար որպես այդպիսին չկա: Բոլորս էլ արդեն իսկ ականատես ենք լինում, որ Ազատության հրապարակում տիրում է ջրիկության, երգիծանքի ու զազրզխոսության հետ: Այս ամենի պատճառն այն է, որ շարժման ղեկավարները, տեսնելով, որ բացակայում է իրական ռեսուրսները, իրենց համախոհներին տանում են դեպի անլրջություն:

 


Այս գործելակերպով «Նոր Հայաստանի» առաջնորդները ոչ միայն որևէ ձեռքբերում չեն գրանցի, այլև ամբողջությամբ կխեղեն ներկայիս ընդդիմադիր դաշտը: Ակամայից այնպիսի տպավորություն է առաջանում, թե նրանք իրենց անլրջությամբ, ոչ թե պայքարում են, այլ փորձ են կատարվում տապալել իշխանության դեմ պայքարը:

 


Եթե այսպիսի գործելակերպը շարունակվի, ապա բացառված չէ, որ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցի դուրս եկածները թունդ ընդդիմադիրներից վերածվեն կրկեսի ծաղրածուների և մարդիկ գան ոչ թե քաղաքական ելույթներ լսելու, այլ կրկես դիտելու:

 

 

Արման Ղարիբյան