Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն հայտարարել է,որ ռուսական "Գազպրոմ" ընկերությունը ավելի էժան է պատրաստ գազ վաճառել Վրաստանին,քան ադրբեջանական SOCAR-ը..."Ես զերծ կմնամ թվեր հնչեցնելուց,սակայն կարող եմ ասել,որ դրանք ավելի էժան են Ադրբեջանի հետ ունեցած գործող գներից... Այդ գները բավականին մրցունակ են,և մենք դրանք ներկայացրել ենք SOCAR-ին...Նրանք տեղյակ են,թե ինչ առաջարկություններ ենք մենք ստացել...Վաղը մենք կհանդիպենք SOCAR-ի ներկայացուցիչների հետ և հայտարարություն կանենք դրանից հետո ",-ասել է Կալաձեն..."Գրուզիա Օնլայնի" հաղորդման համաձայն Կալաձեն նաև մի քանի թվեր է հրապարակել և ապացուցել,որ Ադրբեջանը չի կարող բավարարել Վրաստանի տարեցտարի աճող պահանջարկը...

 

Ըստ Կ.Կալաձեի,այժմ Վրաստանը տարեկան օգտագործում է 2,5 միլիարդ մ³ գազ՝38% ավել,քան 2012 թ. ...Վրաստանի էներգետիկայի նախարարը նաև ճշտել է,որ SOCAR-ի ենթակառուցվածքները ևս շատ թույլ են ու հենց հիմնականում սա է պատճառը,որ Վրաստանը ցանկանում է այլ երկրներից էլ գազ գնել...
Այս վերջին նախադասությունը Կալաձեն արել է Բաքվին հանգստացնելու համար՝կանխազգալով Ի.Ալիևի վարչակարգի հիստերիկ արձագանքը...Ալիևը շատ ծանր է տանում Վրաստանի բոլոր փորձերը՝Բաքվու-Անկարա տանդեմից մի փոքր հեռանալու ուղղությամբ...Ազերիները և թուրքերը Վրաստանը դիտում են որպես իրենց սեփականություն...

 


Հիշեցնեմ,որ Վրաստանի և ՌԴ-ի միջև "գազային" բանակցություններն ընթանում են անցյալ տարվա աշնանից...Ի.Ալիևն այնքան էր անհանգստացել,որ Վրաստանին "չկորցնելու համար" նույնիսկ մեկնեց Թբիլիսի...Ազերիական ԶԼՄ-ները Կալաձեին հայտարարեցին ոչ միայն Ադրբեջանի,այլև Վրաստանի թշնամի...Գործի անցավ նաև Վրաստանի նախկին նախագահ՝թրքամոլ և ալիևասեր Մ.Սաակաշվիլին և նրա հարազատ "Միացյալ Ազգային շարժմաում" կուսակցությունը,ովքեր Վրաստանի իշխանություններին մեղադրեցին թշնամու՝ՌԴ-ի հետ ժողովրդի թիկունքում համագործակցելու մեջ...Սակայն,ինչպես երևում է Վրաստանի իշխանությունները իրոք որոշել են ձերբազատվել ազերի-թուրքական տանդեմի "սիրուց",որն ուղղակի խեղդում է Թբիլիսիին...

 


Հավելեմ,որ մի քանի օր առաջ իրանական IRNA գործակալությունը հղում անելով National Iranian Gas Exports-ի տնօրեն Ալի Ռեզա Քամելին հաղորդագրություն էր տարածել,ըստ որի Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազի մատակարարման շուրջ...
Հ.Գ.Վաղը կիմանանք,թե մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ի՞նչ գնով է պատրաստ գազ վաճառել Վրաստանին...Նաև հետաքրքիր է իմանալ,թե այդ էժան գազը որքանո՞վ կանդրադառնա հասարակ սպառողի գրպանի....Օրինակ՝Հայաստանի բնաչությունը բացարձակ չզգաց իր գրպանի պարունակության վրա Մոսկվայի "նվերը",երբ նույն "Գազպրոմը" Հայաստանին վաճառվող գազի գինը 1000 մ³ դիմաց 189 դոլարից նվազեցրեց մինչև 165 դոլարի...