Վերելակը երջանկության հարկ չի բարձրանում. պետք է աստիճաններով բարձրանալ:
Սպիտակի վրա գորշությունը տեսնելը հեշտ է. սովորենք ծիածան տեսնել գիշերային երկնքում: Փորձենք ուրախանալ, գարնան բերած մի փոքրիկ կանաչ կղզյակով, անծանոթի մի անցողիկ ժպիտով, մի փոքրիկ փունջ մանուշակով: Բաժանման առիթներ միշտ էլ կգտնվեն. գրկախառնվել սովորենք: Գալիք ծիծաղի ճանապարհին, չմոռանանք ժպտալ նրանց, ովքեր «մեղավոր» են մեր ծիծաղի համար, պատեր կառուցելու փոխարեն, կամուրջներ կառուցենք:Սովորենք «փոքր քայլերի» արվեստը, չվախենանք դժվարություններից. չէ՞ որ, եթե ամեն «ինչու» իր «որովհետև»-ն ունենար, կդադարեինք փնտրել, իսկ առանց փնտրելու գտածդ չես վախենում կորցնել: