Ճիշտ է, ՀԲ-ն անցյալ տարի ՀՀ-ի համար կանխատեսել էր շատ ցածր տնտեսական ցուցանիշներ, սակայն ի շնորհիվ գյուղատնտեսության և մի շարք հարկային ու օրենսդրական բարեփոխումների, մենք կարողացանք ապահովել մի քանի անգամ ավելի տնտեսական աճ:
Օրերս ՀԲ-ն արդեն հրապարակել է 2016 թվականին սպասվելիք տնտեսական աճի ցուցանիշները: Այս անգամ ՀՀ-ի համար կանխատեսումները ավելի լավատեսական են, այն է 2,2%-ով ավելացում նախորդ տարվա համեմատ:
Ինչպես տեսանք ՀԲ-ի կանխատեսումները մեծ փոփոխություններ են կրել և հուսանք, որ վերը նշված տոկոսները կավելանան 2015 թվականի իրական արդյունքի, ոչ թե իրենց տրված ցուցանիշի նկատմամբ:
Կարեն Մկոյան